Ողջույն,

UPS

Armenia

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մեր մատուցած ծառայությունների միջոցով դուք կկարողանաք բեռնափոխադրումներ իրականացնել դեպի աշխարհի ավելի քան 220 երկրներ

Արտահանում

UPS Armenia ընկերությունը իրականացնում է էքսպրես արտահանումներ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: Ընկերությունը ունենալով [...]

Ներմուծում

UPS-ում ներմուծումը պատշաճ պայմաններով իրականացնելու համար կարևոր նշանակություն ունի բեռների ընդունումը,մաքսազերծումը, փաստաթղթային ձևակերպումը,[...]

Լոգիստիկա

Լոգիստիկ գործընթացների արդյունավետությունը կենսական նշանակություն ունի առևտրի և տնտեսական աճի համար: Միջազգային առևտրում[...]

Խորհրդատվություն

Մեր պրոֆեսիոնալ թիմը կօգնի ձեզ գտնել լուծումներ ձեր ընկերության արտադրանքի համաշխարհային շուկա դուրսբերման և բիզնեսի զարգացման հարցում։ [...]

Հետևել Առաքանուն

UPS Armenia-ն իրականացնում է Էքսպրես բեռնափոխադրումներ դեպի աշխարհի ավելի քան 220 երկրներ։Ընկերությունը իրականացնում և վերահսկում է ապրանքների, ծառայությունների,նամակների մատակարարումը,պահեստավորումը սկզբնաղբյուրի և սպառողի միջև:Մեր թիմն անընդհատ աշխատում է ձեզ ձեր բեռի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը տրամադրելու ուղղությամբ:UPS-ի հետ արտահանում և ներկրում իրականացնելու դեպքում փոխադրման ընթացքին հետևելու համար հաճախորդին տրամադրվում է առաքանու համար (Tracking Number)։ Անցնելով հղումով՝ դուք կտեսնեք առաքանու գտնվելու վայրը և անցած ճանապարհը՝ օգտագործելով առաքանու համարը։

Անցնել հղումով

Մենք կենտրոնացած ենք ձեր բիզնեսը զարգացնելու վրա

Մենք կարող ենք օգնել ձեզ լուծումներով, որոնք կնպաստեն ձեր բիզնեսի զարգացմանը։ UPS տեխնոլոգիաները կարող են ինտեգրել մեր գործառույթները ձեր բիզնեսի առկա համակարգերի մեջ՝ բեռնափոխադրման ընթացքը հեշտությամբ կառավարելու համար: Մեր փորձագետների խորհուրդների միջոցով դուք կարող եք կազմակերպել ձեր ընկերության արտադրանքի արտահանումը աշխարհի ավելի քան 220 երկրներ՝ այդպիսով ապահովելով ձեր բիզնեսի կայուն զարգացումը։UPS-ը կարևորում է նորարարությունների օգտագործումը ներկրման և արտահանման տեխնոլոգիաների մեջ: Վերջին 4 տասնամյակների ընթացքում և մինչ այժմ UPS-ը շարունակում է բարձրացնել իր գլոբալ առկայությունը, ի վերջո ծառայություններ մատուցելով ավելի քան 220 երկրներում:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

1907

UPS-ի հիմնադրման պատմությունը սկիզբ է առել 1907 թվականին:19ամյա Ջեյմս Քեյսին և Կլոդ Ռայանը պարտք վերցնելով 100 դոլար՝ Վաշինգտոն նահանգում գտնվող Սիեթլս քաղաքում բացեցին ''American Messenger Company'' անունով ընկերությունը:Այդ ժամանակ մեծ քանակությամբ առաքումներ իրականացվել են ոտքով, իսկ հեծանիվները օգտագործվել են ավելի երկար ճանապարհների համար:Երկրորդ գրասենյակը բացվել է 1912 թվականին:Իսկ հաջորդ տարի միանալով իր մրցակցին՝ ձեռք է բերում իր առաջին մատակարարման բեռնատարը:Այդ ժամանակ հիմնադիրները որոշեցին կենտրոնանալ խանութներից փաթեթների առաքման վրա և այդ պատճառով էլ փոխեցին ընկերության անունը՝ ''Merchants Parcel Delivery'':

img

1916-1925

1916 թվականին հիմնադիրները վարձատրում են Չարլզ Սոդերսթրոմին նրա գաղափարի համար, ըստ որի նա ներկայացրել էր ընկերության մեքենաների մուգ շագանակագույն երանգը, որը միտում ուներ քողարկելու կեղտը:Հիմնադիրներից մեկը ՝ Կլոդ Ռայանը դուրս եկավ ընկերությունից 1917 թվականին: Երկու տարի անց՝ 1919թվականին Ջեյմս Քեյսին սկսեց ընդլայնել բիզնեսը Սիթլս քաղաքից դուրս՝ բացելով գրասենյակ Օկլեդ քաղաքում (Կալիֆորնիա), որտեղ ընկերությունը առաջին անգամ օգտագործեց UPS(United Parcel Service) անվանումը, իսկ ավելի ուշ 1922թվականին գրասենյակ բացվեց նաև Լոս Անջելոսում: 1925 թվակնին ընկերությունը հայտնի դարձավ UPS անվանմամբ,իսկ տասնամյակի վերջին UPS-ը իր գործունեությունը ծավալեց ամբողջ արևմտյան տարածաշրջանում:

img

1930-1975

1930 թվականին UPS-ը իր գլխավոր գրասենյակը տեղափոխեց Նյու Յորք,ապա այն շարունակաբար ընդլայնվեց: Այնուամենայնիվ 1950-ական թվականներին ընկերությանը նոր փորձություն էր սպասվում: Խանութներից առաքման անհրաժեշտությունը նվազում էր, քանի որ հաճախորդները գնալով ավելի շատ օգտագործում էին իրենց մեքենաները իրենց գնումները տուն տանելու համար: Այս ժամանակաշրջանում UPS-ը մրցակցում էր ԱՄՆ-ի փոստային ծառայության հետ:

img

1975-1988

1975 թվականին UPS-ը վերացնելով բոլոր խոչընդոտները իր գործունեությունն է ծավալում տարբեր երկրներում՝ դառանլով միջազգային կազմակերպություն: Իսկ 4 տասնամյակների ընթացքում և մինչ այժմ UPS-ը շարունակում է բարձրացնել իր գլոբալ առկայությունը, ի վերջո ծառայություններ մատուցելով ավելի քան 200 երկրներում:

img

1988-2021

Ընկերության մյուս նշանավոր իրադարձությունը օդային փոխադրումների կիրառումն էր (1953թ.),որը նա փորձում էր կիրառել 1929թվականից: Իսկ 1988 թվականին նա բացեց իր սեփական ավիաընկերությունը՝ UPS Airlines-ը,որը այժմ իր 237 ինքնաթիռներով ծառայում է ավելի քան 220 երկրների: Ընկերությունը 2001թվականին ձեռք բերեց առևտրային կետեր, երբ գնեց Mail Boxes ընկերությունը և վերանվանեց այն UPS Store: UPS Store-ը առաջարկում է փոստարկղային ծառայություններ և առաքումներ անհատներին և փոքր բիզնեսներին: Ընկերությունն աշխարհում ունի 395000 աշխատող, որոնցից 318000-ը աշխատում են ԱՄՆ-ում,իսկ 77000-ը այլ երկրներում:

img
img

ՄԵՐ ՄԱՍԻՆ

«ԷՔՍՊՐԵՍ-ՀԱՅԿ» ՍՊԸ-Ի ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«ԷՔՍՊՐԵՍ-ՀԱՅԿ» ՍՊԸ-ն ամերիկյան UPS(United Parcel Service) ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է ՀՀ-ում: «ԷՔՍՊՐԵՍ-ՀԱՅԿ» ՍՊԸ-ն(այսսուհետ տեքստում UPS) հիմնադրվել է 1997թվականին Համբարձում Քուփելյանի կողմից: Ընկերության իրավաբանական հասցեն է Կիևյան1/56: Ընկերության ֆիրմային անվանումն է՝ Հայերեն լրիվ՝ «ԷՔՍՊՐԵՍ-ՀԱՅԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն Կրճատ՝ «ԷՔՍՊՐԵՍ-ՀԱՅԿ» ՍՊԸ Ռուսերեն լրիվ՝ Общестбо с Ограниченной Ответственностью ''Экспресс-Айк'' Կրճատ՝ ООО ''ЭКСПРЕСС-АЙК'' Անգլերեն լրիվ՝ ''EXPRESS-HAYK'' Limited Liability Company Կրճատ՝ ''EXPRESS-HAYK'' LLC UPS(United Parcel Service)-ը ամերիկյան ընկերություն է,որի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչը «էքսպրես-Հայկ» ՍՊԸ-ն է, որը մասնագիտացված է արագ առաքման և լոգիստիկայի ոլորտում:Ընկերությունը իրականացնում է ներմուծումներ և արտահանումներ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: Ընկերությունը ունենալով ավելի քան 20 տարվա պատմություն՝ շնորհիվ աշխատանքների ճշգրիտ և արդյունավետ կազմակերպման ու իրականացման, այսօր իր կայուն տեղն է զբաղեցնում ՀՀ առաջատար բեռնափոխադրման կազմակերպությունների շարքում՝լինելով առաջատարներից մեկը այս ոլորտում: «էքսպրես-Հայկ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1997թվականին՝ շուկայում ձևավորված որակյալ փոխադրման ծառայությունների պահանջարկից ելնելով: «էքսպրես-Հայկ»ՍՊԸ-ն(այսուհետ՝ UPS) մասնագիտացված է արագ առաքման և լոգիստիկայի ոլորտում: Ընկերության հիմնական գործունեությունը ապրանքների, կարևոր փաստաթղթերի, նամակների արագ առաքումն է:Ընկերությունը նաև աշխատում է եվրոպական և հայկական շուկաների հետ և պատասխանատվություն է կրում տվյալ ընկերությունների բեռների փոխադրման բոլոր տեսակի ծառայությունների համար դեպի Հայաստան և Հայաստանից դուրս: Ընկերությունը նախատեսում, իրականացնում և վերահսկում է ապրանքների, ծառայությունների,նամակների մատակարարումը,պահեստավորումը սկզբնաղբյուրի և սպառողի միջև:UPS բեռնափոխադրման ընկերությունը կարգավորրում է մատակարարման շղթայի գործառույթները կախված հաճախորդի լոգիստիկ կարիքներից:Ապրանքների, մատակարարումների տեղաշարժի համակարգումը այժմ գլոբալ գործընթաց է: Այսօր, բիզնես սեկտորը օգտագործում է լոգիստիկան որպես սկզբնաղբյուրից մինչև սպառման կետ ապրանքի արդյունավետ հոսքը կազմակերպելու և պահեստավորումը ապահովելու համար:Եվ մատակարարման շղթան այս գործընթացի կենսական բաղադրիչն է:Իսկ պատշաճ մատակարարման շղթան ներառում է փոխադրումը, ստացումը, պահպանումը, առաքումը և այս բոլոր գործառույթների կառավարումը:Համաշխարհային շուկայում ներկայացված լինելու պատճառով UPS-ը ջանք չի խնայում աշխատանքային շղթայի ցանկացած օղակում լավագույնը լինելու համար:

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Հեռախոս

(010) 273090

(091) 273090

Էլեկտրոնային հասցե

expresshayk1@gmail.com

expresshayk2@gmail.com

Հասցե

Երևան, Կիևյան 1